News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, որ 2017 թվականի աշնանն իրենց կուսակցության Վանաձորի գրասենյակն է որոշում կայացրել այլեւս չբոյկոտել ավագանու նիստերն ու համագործակցության հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ: Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողներն Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը նման որոշում կայացրեց:

«Որովհետեւ տարածքային կառույցն այդպես որոշեց: Հետո հավերժ բոյտոկով մարդիկ չէին կարողանում հարցը լուծել, տարածքային կառույցի որոշումն էր դա: Տեղական կառույցն է քվեների տեղը, տեղական կառույցներն են գնացել եւ քվեարկել»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե Վանաձորի քաղաքապետի փակ, գաղտնի քվեարկությունից հետո ո՞ւմ էր Հեղինե Բիշարյանն «անբարոյական» անվանել, Արթուր Բաղդասարյանն արձագանքեց. «Հեղինե Բիշարյանն ասել է՝ այդ չորս մարդը, որոնք քվեարկել են, անբարոյական են: Սա չի վերաբերում մեկ տարի հետո տեղական կառույցների միջեւ համագործակցությանը»:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստից հետո, երբ փակ, գաղտնի քվեարկությամբ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ էր ընտրվել, ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, թե իրենց խմբակցությունից ոչ ոք չի խախտել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը եւ դեմ է քվեարկել Ասլանյանի թեկնածությանը: «Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ ընտրել է իր սկզբունքի համաձայն, ինչ որոշում որ եղել է: Իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնությունից, ուղղակի անբարոյականներ են»,- ասել էր Բիշարյանը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցը 2017 թվականի աշնանը համաձայնագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, որի շնորհիվ հանրապետության երրորդ քաղաքի ավագանիում քաղաքապետը մեծամասնություն է ստացել: Մինչ այդ «Հայկական վերածնունդը» հերքում էր Վանաձորի քաղաքապետի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ հայտարարելով, թե հավատարիմ է «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ ստորագրած հուշագրին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ