News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր` փետրվարի 24-ին, կուսակցության 15-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, որ վերադառնում են իրենց ակունքներին:

«Վերադառնում ենք մեր ակունքներին: Ունեցե՞լ ենք սխալներ, իհարկե, ունեցել ենք: Ճակատագրակա՞ն են եղել դրանք, չեմ կարծում, ազնի՞վ ենք եղել, իհարկե՝ ազնիվ ենք եղել, հաջողվե՞լ է մեր ծրագրերն իրականացնել, լոկալ առումով որոշ պայմաններում հաջողվել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շաբաթներ առաջ լուծարվել է, ինչից հետո որոշում է կայացվել կուսակցությունը նորից «Օրինաց երկիր» անվանել:

Համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նպատակն էր Հայաստանում նոր հասարակական ուժ ձեւավորել, ստեղծել համախմբված, միավորված քաղաքական կազմակերպություն, որը գնալու էր երկիրը վերականգնելու ճանապարհով: «Ստացվե՞ց իրականացնել այդ գործընթացը, ես կարող եմ ասել՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Բնականաբար, նաեւ գաղափարը չստացվեց, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի կուսակցություններ հայտարարեցին իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին»,- հավելեց Բաղդասարյանը:

Նշենք, որ համագումարի ընթացքում կրկին կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ