News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւան ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը եւ ավելորդ լարվածություն է առաջացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Այսպիսով, նա նշել է, որ ադրբեջանական պետության ղեկավարի վերջին հայտարարությունների վերաբերյալ  մտահոգություն են հայտնել նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ում:

«Եթե դիտարկենք այն բոլոր հայտարարությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում, ակնհայտ է դառնում, որ դրանք որոշակի գործիքներ են որոշակի ծրագրերի իրականացման համար, եւ նրանք կարող են շատ  լուրջ հարված հասցնել բանակցային գործընթացին», - բացատրել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է վերլուծաբանը, եթե նման հայտարարություններ են արվում, ապա վաղ թե ուշ դրանք պետք է իրականացնել: Այնպես որ, առաջին քայլը, որը կարող է ազդանշան լինել  հայկական կողմի համար, կլինի Բաքվի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս գալու մասին, որն իր հերթին կարող է հանգեցնել երկրորդ քայլի` պատերազմի: Սակայն, ինչպես նշել է Տարասովը, դա դեռ չի կատարվում, եւ Ադրբեջանը, որը հաճախ փորձում է շանտաժի ենթարկել եւ ահաբեկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ հայկական կողմին, մասնավորապես, բանակցային գործընթացից դուրս գալու հայտարարություններով, ըստ էության, բլեֆ է անում, եւ ոչ ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ