News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին Էստոնիայի հարյուրավոր բնակիչներ մեքենաներով Լատվիա են գնացել  բենզին եւ ալկոհոլ գնելու համար՝ բողոքելով պետության հարկային քաղաքականության դեմ, որը ակցիզային հարկերի բարձրացման միջոցով այդ ապրանքների համար բարձր գներ է սահմանել, հաղորդում է Sputnik Estonia-ն:

Փետրվարի 24-ին մի քանի հարյուր ավտոմեքենաներից կազմված երկու շարքերը մեկնել են Լատվիա Վալգա քաղաքով եւ Իկլա սահմանային անցակետով: «Kõik koos Lätti!» («Բոլորս միասին դեպի Լատվիա») միջոցառումը Facebook սոցիալական ցանցի միջոցով էր կազմակերպվել:

Էստոնիայում ալկոհոլի եւ վառելիքի ակցիզային հարկերի կտրուկ աճը վերջին տարիներին նպաստել է անդրսահմանային առեւտրի ակտիվացմանը. ակցիզային ապրանքների զգալի տարբերությունը հանգեցրել է նրան, որ Էստոնիայի շատ բնակիչներ սկսել են ավելի հաճախ ալկոհոլ գնելու ավտոմեքենաները լիցքավորելու համար Լատվիա գնալ:

Այսպիսով, ոգելից խմիչքների ակցիզը բարձրացվելու է 5 տոկոսով՝ նախատեսված 10 տոկոսի փոխարեն: Թեթեւ ալկոհոլի համար ակցիզային հարկի բարձրացումը, ներառյալ գարեջրի, կկազմի 18 տոկոս՝ 9 տոկոսի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ