News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Սիրիայում հրադադարի հաստատման մասին բանաձեւի ընդունումը եւ այն արագ ու ամբողջությամբ իրականացնելու կոչ է անում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գերմանիայի ԱԳՆ կայքում:

«Մենք ողջունում ենք [ՄԱԿ] Անվտանգության խորհրդում միասնականությունը եւ բանաձեւի միաձայն ընդունումը՝ ուղղված հրադադարին հասնելուն: Հիմա կարեւոր է առանց հապաղելու այն ամբողջությամբ իրականացնել,- հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ից: - Սա Սիրիայում բոլոր կողմերին ուղղած մեր կոչն է. հիմա անհրաժեշտ է ռազմական գործողությունների շարունակական դադարեցումը, որը թույլ կտա անմիջապես եւ առանց խոչընդոտների հումանիտար օգնություն տրամադրել: Մենք ծանր հիվանդներին եւ վիրավորներին, ինչպես նաեւ երեխաներին տարհանելու հնարավորության շտապ կարիք ունենք: Յուրաքանչյուր րոպեն թանկ է»,- հավելել են Գերմանիայի ԱԳՆ-ից:

Շեշտվում է, որ այս «դադարը» պետք է օգտագործվի ժնեւյան գործընթացում առաջընթացի հասնելու համար:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատման հույս ունի 

Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում հրադադարի լիամասշտաբ պահպանման կոչ է արել 

Պետքարտուղարությունից պահանջել են Սիրիայում կրակն անմիջապես դադարեցնել 

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա զինադադարի հաստատման մասին միաձայն բանաձեւ է ընդունել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ