News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Հետախուզության հարցերով կոմիտեն փետրվարի 24-ին հրապարակել է դեմոկրատների պատրաստած ծառայողական փաստաթուղթը, որը կոչված է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության ժամանակ Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Արդարադատության նախարարության աշխատակիցների թույլ տված ենթադրյալ խախտումների մասին հանրապետականների պնդումների հերքմանը, փոխանցում է DW-ն:

Հուշագրի ներկայիս տարբերակը խմբագրվել է, քանի որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել էր փաստաթղթի հրապարակումը:

Սպիտակ տունը նախապես արգելել էր դեմոկրատների հուշագրի հրապարակումը եւ փաստաթղթի ներկայիս խմբագրված տեքստը քննադատել էր՝ վկայակոչելով այն փաստը, որ պարունակում է գաղտնի տեղեկություններ: Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շախը այն «քաղաքականապես մոտիվացված» փաստաթուղթ էր որակել, որը «լեցուն է չհաստատված մեղադրանքներով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին արձագանքել էր դեմոկրատների հրապարակած հուշագրին: Նա Twitter-ում նշել էր, որ փաստաթուղթը «քաղաքական եւ իրավաբանական խալտուրա է համարում»: «Պարզապես հաստատում է այն բոլոր սարսափելի բաները, որ արվել են: Այնքան հակաօրինական է»,- հայտարարել է Թրամփը:

 

Թրամփն արգելել է հրապարակել դեմոկրատների գաղտնի հուշագիրը 

ԱՄՆ-ում հրապարակվել է Հետախուզության դաշնային բյուրոյի խախտումների մասին հուշագիր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ