News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններին կարող էին միջամտել ոչ միայն «ռուսաստանցիները», այլ նաեւ ուրիշ կողմեր: Փետրվարի 25-ին Fox News-ի հետ հարցազրույցում այսպիսի ենթադրությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր նախորդին՝ դեմոկրատ Բարաք Օբամային դարձյալ կշտամբելով, որ նա նախազգուշացված էր ընտրարշավին հնարավոր միջամտության մասին եւ ոչինչ չի ձեռնարկել:

«Ի դեպ, պետք է ասեմ, որ միջամտության կամ ինչպես էլ այն անվանելու լինեք՝ ռուսաստանցիների եւ հնարավոր է՝ ուրիշների հետ կապված այս ամբողջ պատմության ընթացքում Օբաման է եղել նախագահը,- ասել է Թրամփը: - Նա՛ պետք է այս մասին մտահոգվեր եւ դա չի արել»: «Նա նախազգուշացված էր եւ ոչինչ չի արել: Սա ավելի վատ է»,- հավելել է նա:

Ըստ որում՝ Թրամփը հերթական անգամ հերքել է Ռուսաստանի իշխանությունների հետ իր շտաբի որեւէ դավադրության գոյության մասին պնդումները: «Ես ոչ մի հեռախոսազանգ չեմ կատարել, ոչ մի հանդիպում, ոչ մի բան չեմ կազմակերպել: Ոչ մի դավադրություն չկա, ես այս մասին ասում եմ բոլորին, ովքեր հարցնում են»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ