News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ը 2017 թվականի արդյունքներով գրանցել է իր համար ռեկորդային  զուտ շահույթ՝  գրեթե 45 մլրդ դոլար: Դրանից 28 մլրդ-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային բարեփոխման շնորհիվ «թղթային» եկամուտ է, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ամերիկյան ներդրումային Berkshire Hathaway կոնգլոմերատը 87-ամյա միլիարդատեր Ուորեն Բաֆեթին զեկուցել է իր պատմության մեջ խոշորագույն տարեկան եկամուտի մասին. մայր ընկերության բաժնետերերին բաժին հասնող մաքուր շահույթը 2017-ին կազմել է  44,94 մլրդ դոլար (անցյալ տարվա համեմատ աճը կազմում է 87 տոկոս): Նախորդ ռեկորդը 2015-ին վաստակած 24,1 մլրդ դոլարն էր:

2017-ի ֆինանսական արդյունքի գրեթե երկու երրորդն ապահովել է  ԱՄՆ հարկային բարեփոխումը, որը Berkshire-ին 28 մլրդ դոլարի «թղթային» եկամուտ է բերել ապագա հարկային վճարումների կրճատման հաշվին:

Բաֆեթը հայտնի է որպես հարուստների համար հարկերի բարձրացման կողմնակից եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել է Հիլարի Քլինթոնին, սակայն հենց Դոնալդ Թրամփի հարկային կճատումներն օգնեցին Berkshire Hathaway-ին ռեկորդային շահույթ ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ