News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հայտնել է, որ երկիրը «բարդ հարեւան» ունի: Նա այս մասին հայտարարել է Էստոնիայի Անկախության օրվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Էստոնիայի նախագահի կայքում հրապարակված հայտարարությունը:

«Մենք տարբեր հարեւաններ ունենք: Կան ժողովրդավարական հարեւաններ, բայց կան եւ ոչ այնքան ժողովրդավարական: Անցյալ դարից ճակատագրով համախոհներ եւ այնպիսիները, որոնց հետո այսօր համընթաց ենք քայլում: Մենք ունենք նաեւ մի բարդ հարեւան: Բայց հարեւանը մնում է հարեւան: Նա առանց ուշադրության չի մնա նույնիսկ այն ժամանակ, երբ մի քանի տասնամյակ շարունակ մեզ հիասթափեցնում է»,- ասել է Կալյուլայդը:

Փետրվարի սկզբին Էստոնիայի արտաքին հետախուզության դեպարտամենտը ամենամյա ակնարկ էր հրապարակել երկրի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Դրանում խոսք էր գնում նաեւ Էստոնիայի եւ Մերձբալթիկայի մյուս երկրների համար Ռուսաստանի կողմից «էկզիստենցիալ սպառնալիքի մասին»: Դեպարտամենտից նաեւ զգուշացրել էին «Էստոնիայի, ինչպես նաեւ Լատվիայի ու Լիտվայի պետականությունը նսեմացնելու եւ սեւացնելու» Ռուսաստանի փորձերի մասին:

«Պատմական քարոզիչները տարածում են Կրեմլի ուղերձները, եւ կեղծ վերլուծական կենտրոնները փորձում են ամեն կերպ նսեմացնել ու սեւացնել այդ իրադարձությունները»,- նշված էր զեկույցում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ