ԱՄՆ-ում Սան Դիեգոյից հյուսիս Ծովային հետեւակի կորպուսի Փենդլթոն բազայում նավաստին զոհվել է Venom ուղղաթիռի պոչամասի ռոտորի հարվածի հետեւանքով: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Ծովային հետեւակի կորպուսին:
Ծովային կորպուսի տեղեկացմամբ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել փետրվարի 21-ի երեկոյան: Նավաստուն վնաս հասցնելիս ուղղաթիռը գետնի վրա է եղել: Բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել՝ փետրվարի 24-ի առավոտյան նա հիվանդանոցում մահացել է:
Նավաստին ծառայում էր ԱՄՆ ծովային հետեւակի երրորդ կորպուսում: Զոհվածի անունը եւ այլ մանրամասներ չեն հրապարակվում: