News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուրաստան գյուղում փետրվարի 24-ի երեկոյան 2,5 տարեկան տղա երեխան, ամենայն հավանականությամբ, սայթաքելով է ընկել ջրանցքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բուրաստանի գյուղապետ Աշոտ Թարվերդյանը:

«Ժամը հինգի կողմերը գոմի մոտ գործ անելիս են եղել ընտանիքի անդամները, ձեռքին խնձոր է  եղել, ձեռքի խնձորը տվել է այդտեղ գործ անող բանվորին, պապն ասել է` գնա ինձ էլ խնձոր բեր: Երեխան գնացել է, իրենք էլ անասուններին են կերակրել, ընկել են գործի հետ մոռացել են, հետո երեխայի մայրն է դուրս եկել, պապին հարցրել է` բա էրեխեն ուր է, ասել է դե տուն պիտի եկած լինի: Ման են եկել, չեն գտել, հետո զանգեցին ինձ, ես էլ զանգեցի ԱԻՆ ու որոնումներից հետո արդեն երեխայի դին գտան ջրանցքում: Երեւի սայթաքել է, ու ջուրն է ընկել երեխան: Այնքան աշխույժ երեխա էր, ու էդ աշխուժությունը, կարծես իր գլխին փորձանք դարձավ»,-ասաց գյուղապետը` նշելով, որ նրանց տան երկու կողմերում դրենաժային ջրանցքներ են, այսինքն չհոսող ջուր է այդ ջրանցքում:

Գյուղապետը նշեց, մահացած երեխան իրենից մեծ եւս մեկ եղբայր ունի:

Ոստիկանությունն էլ հաղորդում է, որ փետրվարի 24-ին, ժ.19.05-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բուրաստան գյուղի բնակիչ և հայտնել, որ հարևանի 2.5 տարեկան որդին արդեն մեկուկես ժամ կորել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.17.00-ի սահմաններում, 2015 թվականին ծնված Ս․Խ-ն, պապու հետ գտնվելով տանը կից անասնագոմում, դուրս է եկել անասնագոմից և անհայտ կորել։ Ձեռնարկված անհետաձգելի օպերեատիվ հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժ.22.10-ին, Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է Ս.Խ-ի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ