News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիական Աֆրինում քուրդ աշխարհազորայինները հայտարարել են հրադադարի մասին ՄԱԿ ԱԽ բանաձեւին հետեւելու պատրաստակամության մասին, սակայն պատրաստ են շրջանում պատասխան գործողություններին, որտեղ հունվարի վերջից Թոուրքիայի ԶՈՒ-ն ռազմական գործողություն է անցկացնում: Այս մասին նշված է «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հայտարարում ենք բոլոր թշնամիների դեմ ռազմական գործողությունների դադարեցման մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւին հետեւելու մեր պատրաստակամության մասին՝ մեզ իրավունք վերապահելով օրինական ինքնապաշտպանության ենթատեքստում պատասխան հարված հասցնել Աֆրինում թուրքական բանակի եւ նրա դաշնակից խմբավորումների ցանկացած ագրեսիայի դեպքում»,- նշված է հայտարարության մեջ:

SDF-ն մյուս պատերազմող խմբավորումներին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ աջակցել հրադադարին: Քրդական ուժերը հայտարարել են, որ պատրաստ են ապահովել ՄԱԿ պատվիրակության հասանելիությունը Աֆրինի տուժած շրջաններ՝ հումանիտար ու բժշկական օգնություն ցուցաբերելու եւ ավերածությունները գրանցելու համար:

Հունվարի 20-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատման հույս ունի 

Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում հրադադարի լիամասշտաբ պահպանման կոչ է արել 

Պետքարտուղարությունից պահանջել են Սիրիայում կրակն անմիջապես դադարեցնել 

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա զինադադարի հաստատման մասին միաձայն բանաձեւ է ընդունել 

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ