News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանում Հուանչժոուի օդանավակայանում օդանավի բեռնադարակում բռնկում է տեղի ունեցել ուղեւորների օդանավ բարձրանալիս, China Southern Airlines ավիաընկերությունը հայտնում է Weibo-ի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտարարության համաձայն՝ CZ3539 չվերթի ուղեւորներից մեկի ուղեբեռում, որ Հունաչժոուից Շանհայ պետք է ուղեւորվեր, բռկվել է լիթիումային մարտկոցը:

Օդանավի ուղեկցորդուհու օպերատիվ գործողությունների շնորհիվ կրակը մարվել է, նշել են ավիաընկերությունից: Օդանավի անձնակազմը տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է օդանավակայանի հրշեջ եւ անվտանգության ծառայություններին:

Ավիափոխադրողի տեղեկություններով՝ օդանավին վնաս չի պատճառվել, ոչ ոք չի տուժել: Բռնկման պահին հասցրել էին օդանավ բարձրանալ միայն մի քանի մարդ, որոնք բոլոր տերմինալ են տեղափոխվել, նրանց հարցաքննել են ոստիկանույթյան աշխատակիցները:

Նախնական հետաքննությունից հետո հաջողվել է պարզել, որ դեռեւս անհայտ պատճառով այրված իրը եղել է ուղեւորներից մեկի անհատական էլեկտրասնուցման բլոկը (power bank):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ