News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 25
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Ամմանում օրերս տեղի է ունեցել Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ գոյակցության խնդիրներին վերաբերող համագումար, որին մանսակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ համագումարը կազմակերպել էր Վիեննայի Աբդալլահ Բ. թագավորի միջկրոնական երկխոսության կենտրոնը։ Հիշյալ համագումարը 2017-ի դեկտեմբերի 15-16-ին նույն վայրում տեղի ունեցած համագումարի շարունակությունն էր։

Արդարեւ, առաջին համագումարով սկսված քրիստոնյա-իսլամ գործակցության մի շարք փաստաթղթեր իրենց վերջնական ձեւը ստացան։ Դրանք առնչվում էին քրիստոնյա եւ իսլամ հոգեւոր պետերի միջեւ խորհրդակցություն զարգացնելու, շրջանը դիմագրավող տագնապների գծով հավաքական մոտեցումներ ճշտելու եւ քրիստոնյա-իսլամ գոյակցությունը ամրապնդելու։ Պատրաստված փաստաթղթերը որպես խորհրդակցության նյութ կծառայեն առաջիկա շաբաթ Վիեննայում տեղի ունենալիք քրիստոնյա ու իսլամ հոգեւոր պետերի հանդիպման։

Ամմանի երկրորդ համագումարում եւս հանուն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իր մասնակցությունն է բերել լիբանանյան համալսարաններում իսլամական փիլիսոփայության դասախոս եւ Կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների հանձնախմբի անդամ դոկտոր Ժան Սալմանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը եւ իսլամը» գրքի հեղինակին
Շան Բինգյոլն իր հայցում պնդել է, թե գրքում Թուրքիան եւ Թուրքիայի ազգային արժեքները միջազգային ասպարեզում նվաստացնող...
Շրի Լանկայում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ մուսուլմանների
Շրի Լանկայի Կանդի քաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում երեք առաջատար մուսուլման քաղաքական գործիչների հրաժարականի պահանջով…
Թուրքիայում բռնի իսլամացված հույների մասին նոր գիրք
Թուրքիայի այն ուղղափառ հույները, որոնք 1919-1925 թթ., չնայած հարկադիր գաղթի ենթարկված լինելուն...
13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը պարզապես խայտառակություն է Թուրքիայի համար. արեւելագետ
Թուրքիայում հայ տղայի հետ կատարվածը խայտառակություն է...
Հայ երեխայի կրոնափոխության հարցով Կարո Փայլանը բողոք է ներկայացնելու
Ավելի ուշ Արթուրի մայրը հայտնել էր, թե իր որդին իրականում մահմեդականություն չի ընդունել, նա պարզապես խաբեության զոհ է․․․
Մերձավոր Արեւելքում սկսվում է մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա պահքը
Նախօրեին սաուդցի աստղագուշակները եւ իսլամի աստվաբանները, որոնք դեռեւս ուրբաթից հետեւում են Երկրի բնական արբանյակի շարժմանը, արձանագրել են…
Ամենաշատ