News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության համար այս տարին ռիսկային է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով տարվա եղանակային առանձնահատկությունների ազդեցությանը գյուղատնտեսության համար:

«Այս պահին մենք 2 վտանգ ենք տեսնում գյուղատնտեսության համար: Առաջինը ոռոգման ժամանակին ապահովումն է, եւ երկրորդ կարեւոր վտանգը վերաբերում է գարնանային ցրտահարմանը: Եթե ցրտահարում չլինի, տարին նորմալ կլինի, իսկ ցրտահարությունն էլ արդեն Աստծո հույսին  ենք»,- ասաց գյուղատնտեսը:

Հրաչ Բերբերյանը հավելեց, որ ներկա պահին գյուղատնտեսության վիճակը գնահատվում է կայուն, միայն այդ վտանգներն են սպառնում գյուղատնտեսությանը:

Գյուղատնտեսի խոսքով` բարձր ջերմաստիճանային ֆոն գրանցվելու պատճառով բույսերն արդեն սկսել են «աշխատել», սակայն եթե ցրտահարություն չլինի դա իրենից մեծ վտանգ չի ներկայացնում:

Տպել
Ամենաշատ