News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել, 18-ը՝ չեղարկվել, հետեւում է «Յանդեքս: Չվացուցակ» ծառայության տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոսկվայի ժամանակով 13.26-ի տեղեկություններով՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 4 չվերթ, երեքը չեղարկվել է, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 7 չվերթ, 15-ը չեղարկվել է, «Շերեմետեւոյում» 12 չվերթ է հետաձգվել:

«Վնուկովո» օդանավակայանից հետաձգվել է դեպի Երեւան չվերթը, որը պետք է Երեւանում լիներ 14.30-ին, սակայն դեռեւս չի ժամանել։  Նածնական տեղեկություններով, այն Երեւանում կլինի 18.25-ին։

Օդերեւութաբանների խոսքով՝ ՌԴ մայրաքաղաքը նախկինի պես կգտնվի հակացիկլոնի ազդեցության գոտում: Մթնոլորտային ճնշումը կշարունակի բարձր մնալ եւ կկազմի սնդիկի սյան 754 մմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ