News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային վարպետի կոչմանն արժանացած տարազագործ-տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանը 45 տարուց ավելի է, տիկնիկագործության միջոցով ներկայացնում է տարբեր շրջանների ու տարբեր ժամանակների հայ ազգային տարազները:

Նա նշում է , որ տարազների ստեղծման ընթացքում ուսումնասիրել է ազգագրագետների, մասնագետների գործերը, որպեսզի կարողանա լիարժեք ներկայացնել տվյալ տարազի բոլոր առանձնահատկություներն ու նրբությունները:

Տիկնիկների միջոցով վարպետը ներկայացնում է նաեւ հայ ժողովրդի զբաղմունքի առարկաներ: Տիկնիկներից մեկը թել է մանում, մյուսը՝ պտտում ճախարակը, երրորդը՝ թառ կամ քամանչա նվագում...

Տիկնիկների հավաքածուն վաղուց արդեն հատել է 100-ի սահմանագիծը: Լոռեցի տիկնիկագործը հավատարիմ մնալով իր արմատներին, առանձնահատուկ շուքով ու տարբերվող չափերով է ներկայացրել Լոռվա տարազը:

Փոքրիկ բնակարանում տիկնիկներն արդեն զբաղեցրել են բոլոր հնարավոր տեղերը: Վաստակաշատ տիկնիկագործը հիմա երազում է սեփական արվեստանոց ունենալու ու արվեստը բոլորին հասանելի դարձնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ