News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ԱվտոՎԱԶ»-ի նախկին գլխավոր կոնստրուկտոր Գեորգի Միրզոեւը փետրվարի 23-ին մահացել է 83 տարեկանում, հայտնում է «Տոլյատիի նորություններ» պորտալը:

Հայրական կողմից Միրզոեւ ազգանունը կրող հայը ծնվել է Թբիլիսիում: Նրա հայրն ու պապիկը աշխատում էին Թբիլիսիի շարժակազմերի վերանորոգման գործարանում:

1951 թվականին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Գեորգին ընդունվել է Մոսկվայի ավտոմեքենայական ինստիտուտ: Ընդունվելով ինստիտուտի ասպիրանտուրա՝ նա հետո իր ճակատագիրը կապել է Տոլյատիի հետ:

Գեորգի Կոնստանտինովիչը մասնակցել է մեծ թվով ավտոմեքենաների մշակմանը եւ թողարկմանը, առանց որոնց ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի ավտոարտադրությունն ուղղակի անհավանական էր՝ ՈՒԱԶ-452, ՈՒԱԶ-469, ՎԱԶ-2121 Նիվա, ՎԱԶ-2105… Միզոեւի գլխավոր հաղթանակներից մեկը իրավամբ համարվում է ՎԱԶ-2108-ը, որը ներկայումս դարձել է կուլտային «08», որն իր ժամանակին գործարկել է հայրենական ավտոմեքենաշինության նոր դարաշրջանը: Իսկ այնուհետեւ եղել են ՎԱԶ-2110, «Սամարա-2», ՎԱԶ-1111 Օկա, ՎԱԶ-2123 (ներկայումս՝ Chevrolet Niva), ՎԱԶ-1119 Կալինա ընտանիքները:

Վերջին տարիներին նա զբաղվում էր վառելիքի այլընտրանքային տեսակներով աշխատող ավտոմեքենաների մշակմամբ: Տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Միրզոեւը նաեւ ավտոմեքենաշինության վերաբերյալ մի քանի գիտական աշխատությունների հեղինակ է:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին մոսկովյան №36 հիվանդանոցում: Հուղարկավորությունը եւս տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ