News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետեւանքով 17 մարդ էր զոհվել, ավելի ու ավելի շատ ամերիկյան ձեռնարկություններ դադարեցնում են համագործակցել խոշորագույն զենքի լոբբիի՝ National Arrow Association-ի հետ, հայտնում է DW-ն:

Նախօրեին Delta եւ United Airlines ավիաընկերությունները միացել են մի շարք ընկերություններին, որոնք չեն ցանկանում կապել իրենց անունը NRA-ի հետ: Նրանք հայտնել են, որ այլեւս զեղչեր չեն տրամադրի հրաձգային ասոցիացիայի անդամներին: Ավելի վաղ NRA-ի հետ գործընկերային ծրագրերն արդեն իսկ խզել էին First National Bank of Omaha, Chubb եւ MetLife ապահովագրական ընկերությունները, Hertz եւ Avis ավտոմեքենաների վարձակալության ընկերությունները, Symantec հակավիրուսային ծրագրային ապահովման արտադրողը եւ մի շարք այլ ընկերությունները: Նրանք հայտարարել են, որ գնացել են այս քայլին հաճախորդների կողմից ճնշման տակ:

ԱՄՆ ամենամեծ բանկերից մեկը՝ Bank of America-ն, հայտարարել է, որ միանում է բանկային համակարգի մյուս մասնակիցներին, որպեսզի « պարզի, թե ինչ կարելի է անել մահացու հրաձգությունների հետ կապված ողբերգությունները դադարեցնելու համար»:

Փետրվարի 14-ին Ֆլորիդայի ավագ դպրոցի 19-ամյա նախկին աշակերտը սպանել էր 17 մարդու: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ