News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փետրվարի 25-ին մեկ ժամով փակվել է՝ որպես քաղաքային իշխանությունների՝ նրանցից հարկեր գանձելու մասին ծրագրերի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քրիստոնեական եկեղեցական ներկայացուցիչներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Այդպիսով եկեղեցական առաջնորդները բողոք են արտահայտել նոր հարկային քաղաքականության եւ հողերի սեփականազրկության մասին առաջարկվող օրենքի դեմ:

Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ III-ի, Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Սուրբ հողի պահապան Ֆրանչեսկո Պաթոնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «որպես բողոքի նշան՝ որոշվել է աննախադեպ քայլ ձեռնարկել եւ փակել Տիրոջ գերեզմանի տաճարը»: «Մենք միասնական, ամուր եւ վճռական ենք Սուրբ Հողի եկեղեցիների բոլոր ղեկավարների հետ մեր իրավունքների եւ ունեցվածքի պաշտպանության հարցում»,- նշվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի իշխանությունները չեղարկել են եկեղեցիների՝ կոմերցիոն անշարժ գույքի հարկից ազատման մասին օրենքը եւ սկսել են վճարումներ պահանջել:

Բացի այդ, Իսրայելի կառավարությունը փետրվարի 25-ին պետք է օրինագիծ քննարկի, որը թույլ կտա պետությանը սեփականազրկել Երուսաղեմում եկեղեցիների կողմից մասնավոր ընկերություններին վաճառած անշարժ գույքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ