News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ են արել Ռուսաստանին «առավելագույն ճնշում գործադրել Սիրիայի վարչակարգի վրա»՝ Արեւելյան ափի ուղղությամբ օդային հարվածները դադարեցնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են, որ այժմ չափազանց կարեւոր է, որպեսզի բանաձեւը իրականացվի արագ եւ լիարժեք կերպով: Նրանք այս համատեքստում Ռուսաստանին կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել սիրիական վարչակարգի վրա՝ օդային հարվածները եւ մարտերն անմիջապես դադարեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մերկելը եւ Մակրոնը կիրակի օրը հեռախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել են Սիրիայում եւ մասնավորապես՝ Արեւելյան Գուտայում տիրող իրավիճակի մասին:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ