News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականը՝ նրա դուստր Իվանկա Թրամփը, Փհենյանում ձմեռային Օլիմպիադայի ժամանակ կապի մեջ չի եղել ԿԺԴՀ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին փետրվարի 25-ին Օլիմպիական խաղերը լուսաբանող ամերիկյան լրագրողներին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Նախագահի պատվիրակությունը, ներկա գտնվելով Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, ավարտել է իր այցը Փհենյան: Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ որեւէ շփում չկար»,- ասել է նա: Պաշտոնյանի խոսքով՝ Իվանկա Թրամփը «շնորհավորել է Հարավային Կորեայի նախագահին եւ առաջին տիկնոջը Օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ»: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարությունները տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նախագահ Թրամփի դուստրը հատուկ ժամանել էր Փհենյան՝ խաղերի փակման արարողության ժամանակ ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը ղեկավարելու համար: Անցյալ ուրբաթ օրը նա հանդիպում էր ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ եւ փոխանցել էր նրան նախագահ Թրամփի անձնական ուղերձը, որը վերաբերում էր այդ օրը ԿԺԴՀ-ի նկատմամաբ հայտարարված պատժամիջոցներին:

Նրա խոսքով՝ առավելագույն ճնշում գործադրելու քարոզարշավը, որը ուժեղացնում է ԿԺԴՀ-ի դիվանագիտական եւ տնտեսական մեկուսացումը, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Փհենյանը չի համաձայնել բանակցել Կորեայի թերակղզու ապամիջուկայնացման շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ