News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Ռեաթազա-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda» մակնիշի 99 QQ 996 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Գ., 1 ուղեւոր) արգելափակվել է Մ-3 ավտոճանապարհի Ռյաթազա-Ապարան հատվածի 12-րդ կմ-ին:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 25-ին, ժամը 13:33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտակայքում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Mitsubishi Airtrek» մակնիշի 34 QO 153 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ., 3 ուղեւոր) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Տպել
Ամենաշատ