News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իմ առջեւ դրված պատասխանատվությանը ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը դրդեց իրեն համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկին եւ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու։

«Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում, բայց երբ հանդիպում ես պարզ մարդկանց, լրիվ ուրիշ մոտեցում է եւ՛ քո մեջ, եւ՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Մարդիկ ավելի բաց ցանկությամբ շփվում են, իրենց սպասելիքն են քեզ ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետեւաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ, կա նաեւ մյուս ծայրահեղությունը՝ որ ՀՀ նախագահը ամեն ինչ կարող է. իրականությունը երկուսի մեջտեղում է»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, ՀՀ նոր Սահմանադրությամբ, քանի որ  ՀՀ նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված մեծ պարտականություններ ու լիազորություններ, նախեւառաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի  այդ շրջանակի ներսում, հետեւաբար մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ինչ-որ ձեւով ձեւավորել նախագահի կերպարը եւ նոր խորհրդարանական նախագահի մշակույթ ստեղծել»։

Արմեն Սարգսյանը նշեց, թե ինչպիսին կցանկանար տեսնել նոր նախագահի ինստիտուտը: Նրա խոսքով, հաշվի առնելով Սահմանադրությունը եւ նոր ընդունվող օրենքները, բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում։ «Սակայն կա նաեւ այլ ձեւ ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով եւ վերաբերմունքով, նաեւ օգտագործելով այն բոլոր քաղաքական լծակները, որոնք Սահմանադրության մեջ են եւ տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն որոշման հետ, ստորագրել կամ չստորագրե՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը խոստովանեց, որ ըստ նոր օրենքների, անգամ եթե ՀՀ նախագահը դեմ լինի որեւէ որոշման, այն կարող է ընդունվել նաեւ առանց իր համաձայնության. «Բայց հանրության մեջ որեւէ որոշում, որը չի ստացել ՀՀ նախագահի հավանությունը եւ համաձայնությունը, դա արդեն ազդանշան է հանրությանը, որ ինչ-որ մի բան սխալ է այդտեղ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նախագահը բավական մեծ լծակներ ունի»։

Անդրադառնալով երկրի առջեւ ծառացած խնդիրներին, Արմեն Սարգսյանն ասաց. «Խնդիրները բազմաթիվ են, կարելի է խոսել կոռուպցիայի մասին, վստահության պակասի, հույսի ու հավատի պակասի, գուցե կարող ենք խոսել քաղաքացու մասին, քաղաքացիական հասարակության մասին։ Դդրանք բոլորը լուծում ունեն եւ հստակ են. լուծումները պետք գան վերեւից ներքեւ։ Ցանկացած օրենք, որ ընդունվում է պետք է հակակոռուպցիոն թեստ անցնի։ Պետք է ունենանք մարմիններ, որոնք հստակ վերահսկում են այդ պորցեսները։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարը նաեւ ներքեւից վերեւ է, հասարակությունն իր մշակույթով չպետք է ընդունի կոռուպցիան։ Այստեղ նախագահն անելիք ունի՝ հասարակության կարծիքը ուղղորդելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ