News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեր հանրության մեջ ամենամեծ խնդիրներից մեկը, որը տեսնում եմ, անհանդուրժողականությունն է մյուսների կարծիքի հանդեպ։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

«Զարմանալի երեւույթ ես տեսնում. շատ հաճախ հակառակ կողմի կարծիքը, ընդ որում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, չեն լսում: Չեմ կարծում, որ անհանդուրժողականությունը որեւէ լավ տեղ տանի: Հանրությանն առաջ տանելու համար շատ էական է մարդկային իրավունքներից ամենակարեւորներից մեկը՝ ազատ կարծիք արտահայտելը։

Եթե ազատ կարծիք արտահայտելու իրավունքը չապահովենք, եթե չսկսենք երկխոսություն, ոչինչ չինստացվի։ Երկխոսությունն է, որ ստեղծելու է այն պայմանները, որտեղ քաղաքացիական հասարակություն կարող ենք ստեղծել եւ մարդը նորից իրեն քաղաքացի զգա»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, կաշառակերությունը բաղկացած է երկու կողմից՝ կաշառք տվողից եւ վերցնողից, որտեղ երկուսն էլ մեղավոր են, որովհետեւ իրենց գիտակցության մեջ կաշառքը հնարավոր է. «Հասարակական կյանքում փոփոխությունները պետք է այնպես գնան, որ նման երեւույթներն անընդունելի լինեն։ Թե դա ինչպես պետք է անել, դա ուրիշ հարց է»։

Երկրորդն խնդիրը, ըստ Արմեն Սարգսյանի, անհանդուրժողականությունն է քաղաքական շրջանակներում, որտեղ դեր ունի անելու երկրի նախագահը։ Նա հիշեցրեց, որ իր վարչապետ եղած ժամանակ ինքը կառավարություն է հրավիրել ընդդիմության ղեկավարներին, անգամ ՀՅԴ-ի ղեկավարներին, որն այդ ժամանակ արգելված կուսակցություն էր։

Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալների առկայության խնդրին. «Քաղբանտարկյալ որեւէ երկրում լինելու խնդիրը որեւէ երկրում անընդունելի է։ Կրկնակի ու եռակի անընդունելի է, եթե խոսքը մեր երկրի մասին է։ Քաղբանտարկյալ հասկացությունը կարող ենք բաժանել երկու մասի. Նախ քաղբանտարկյալ է մարդը, որն իր խղճի, քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար պատժվում է։ Նաեւ քաղբանտարկյալ են անվանում մարդկանց, որոնք ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար։ Առաջին դեպքում ինձ համար դա ընդունելի չէ։ Խնդիրը պարզ չէ, որովհետեւ այսօր ես չեմ տեսել մի միջազգային կազմակերպություն, որ հայտարարի, որ այսինչ մարդը Հայաստանում քաղբանտարկյալ է։ Եթե մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հարցնես, նրանք քեզ ինչ-որ ցանկ կտան քաղբանտարկյալների։

ՀՀ նախագահն այս հարցին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել երկրում քաղբանտարկյալների երեւույթը։ Դրա համար պետք է քննչական մարմինները բարձր որակ ունենան։

Իսկ եթե մարդիկ իրենց համոզմունքներից ելնելով դիմել են ոչ իրավական քայլերի, կարծելով, որ իրենք ազգի փրկիչն են, այս դեպքում, անկախ նրանից, թե ինչն է եղել դրդապատճառը, եթե անօրինական գործողություն են ծավալել, որի հետեւանքով զոհեր ու վիրավորներ կան, դուք կարող եք դա տարբեր կերպ գնահատել՝ ապստամբություն, տեռորիզմ եւ այլն, բայց հարցը պետք է լուծվի դատարանում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե այսպիսի հարցերը չեն լուծվում, դրանք մնում են հանրության մարմնի վրա որպես վերքեր. «Ու բոլորովին էական չէ՝ անհամաչափ ուժը վերեւից ներքեւ է կիրառվել, թե ներքեւից վերեւ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ