News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Սահմանադրությունն արդեն քայլեր է արել, կա Բարձրագույն դատական խորհուրդ, որն անմիջականորեն չի ենթարկվում կառավարությանը, ԱԺ-ին եւ նախագահին, ինչն արդեն դրական երեւույթ է, որովհետեւ ինչ-որ չափով բացառում է «վերեւի մարդու» սինդրոմը։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, իր՝ ՀՀ նախագահ ընտրվելու պարագայում կփորձի կատարելագործել դատական համակարգը՝ արձագանքելով խնդիրների դեպքում. «Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետեւ դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասաց Արմեն Սարգսյանը։

 Անդրադառնալով դատական իշխանությանը, նա ընդգծեց, որ գործարարության համար, անկախ դատարանը հարստություն է: «Աշխարհում կորպորատիվ պայմանագրերի մեծ մասը ստորագրվում է, այսպես կոչված, անգլիական օրենքով. պատճառն այն է, որ այդ դատարանի նկատմամբ վստահություն կա, որովհետեւ այդ դատարանում կկարողանաս դատի տալ աշխարհի ամենահարուստ մարդուն եւ հաղթել, քանի որ չես կասկածում այդ դատարանի անաչառությունը: Հայաստանի համար դա բացարձակ անհրաժեշտություն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ