News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջին մարդը կկարողանա Մարսի վրա իջնել արդեն 20 տարի հետո՝ տիեզերական հետազոտությունների ոլորտում նոր դարաշրջան բացելու շնորհիվ: Նման կանխատեսում է կատարել բրիտանացի տիեզերագնաց Թիմ Պիկը, հայտնում է The Independent պարբերականը:

Նրա խոսքով՝ փետրվարին ավելի վաղ իրականացված Իլոն Մասկի Space X ընկերության Falcon Heavy գերծանր հրթիռակրի հաջող արձակումը մարդու կողմից տիեզերքի նվաճման պատմության մեջ նոր էջ է բացել: «Մենք տիեզերական հետազոտությունների նոր դարաշրջան ենք մտնում, որը շատ ու շատ հետաքրքիր է,- ասել է նա: - Կարծում եմ՝ մարդիկ Մարսի վրա կլինեն 2030-ական թվականների վերջին: Հենց այս ուղղությամբ են աշխատում պետական տիեզերական գործակալություններն ու տիեզերքի հետազոտման Միջազգային համակարգող խումբը»:

Բրիտանացի տիեզերագնացը համոզված է, որ միջազգային մերձլուսնային կայանի նախագիծը (Deep Space Gateway, DSG ծրագիր) ապագայում առանցքային դերակատարում կունենա մարդու կողմից տիեզերական տարածության յուրացման գործում: «DSG-ի կառուցումը, հավանաբար 2022 թվականին կսկսվի: Սա այն է, ինչին իսկապես անհամբերությամբ եմ սպասում, քանի որ դա ճանապարհ կհարթի ինչպես Լուսնի մակերեւույթին վայրէջք կատարելու թռիչքների իրականացման, այնպես էլ Մարս թռիչքներ կատարելու փոխադրամիջոցներ ստեղծելու համար»,- ասել է Պիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ