News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը նահանգապետների պատվին Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ չի կարելի այլեւս հրաձգություններ թույլ տալ ամերիկյան դպրոցներում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք ձեզ հետ վաղը կարեւոր հանդիպումներ կունենաք: Մենք կխոսենք Պարկլենդի եւ անցած շաբաթ տեղի ունեցած սարսափելի միջադեպի մասին: Կարծում եմ, որ այս հարցը մենք ամենաառաջինը կքննարկենք, քանի որ մենք պետք է վերջ տանք նրան, ինչ տեղի է ունենում մեր երկրում»,- ասել է նա: Նրա հայտարարությունները տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թրափմը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում պաշտպանում էր ամերիկացիների զենք պահելու իրավունքը եւ հրապարակայնորեն հայտարարում էր, որ կառավարությունը «չպետք է թելադրի, թե զենքի ինչ տեսակներ կարող են ունենալ արժանապատիվ մարդիկ», փետրվարի 14-ին Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի կոտորածից խիստ քննադատության է արժանացել: Այս դպրոցի նախկին աշակերտներից մեկը՝ 19-ամյա Նիկոլաս Քրուզը, կրակ էր բացել, ինչի հետեւանքով 17 մարդ էր զոհվել, եւս 14-ը վիրավորվել էին:

Ամեն անգամ այս հանդիպումների ժամանակ նա համոզմունք է հայտնում, որ խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցն ուսուցիչների զինումն է, սակայն՝ ոչ բոլորի, այլ միայն «մի քանիսի, ովքեր համապատասխան պատրաստվածություն են անցել եւ լավ հասկանում են զենքից», ասել է Թրամփը` հավելելով, որ այս կատեգորիայի մեջ կարող են ներառվել ուսուցիչների 10-ից 40 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ