News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի իշխանությունները հանձնարարել են փակել քաղաքի դպրոցներն ու մանկապարտեզները երկուշաբթի օրը Իտալիայի մեծ մասը պատած սիբիրյան ցիկլոնի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սառը քամին, որը իտալական ԶԼՄ-ներում Buran կամ Burian են կոչել, անցյալ շաբաթվա վերջին Ապեննիներին անսովոր ցածր ջերմաստիճաններ եւ առատ ձյան տեղումներ է բերել: Մարչեի, Էմիլիա-Ռոմանյեի, Մոլիզեի եւ Տոսկանայի կենտրոնական շրջաններում, որտեղ կիրակի օրը ձյուն էր տեղացել, քաղաքացիական պաշտպանության ծառայությունը դեղին մակարդակի վտանգ է հայտարարել:

Երկրի հյուսիսում՝ Պիեմոնտում, շաբաթվա սկզբին սպասվում է -10 աստիճան ցուրտ, իսկ լեռներում՝ -16 աստիճան:

Մայրաքաղաքից բացի, երկուշաբթի օրը դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատի նաեւ կենտրոնական Լացիոյի շրջանի այլ քաղաքներում, ինչպես նաեւ Կամպանիայում եւ Տոսկանայում: Իսկ հավերժ քաղաքում եղանակի կանխատեսումը երկուշաբթի երեկոյան ձյան տեղումներ է խոստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ին՝ միջին ժամկետներից 20-25 օր շուտ
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող  ջերմաստիճանները, ինչպես նաև...
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Ամենաշատ