ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 480.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.40 դրամ (աճել է 1.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.92 դրամ (աճել է 4.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.60 դրամ (աճել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 256.78 դրամ, ոսկի՝ 20,529.26 դրամ, պլատին՝ 15,304.77 դրամ։
Փետրվարի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: