News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանում Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունն այսօր՝ փետրվարի 26-ին, ավարտվել է։ Դատարանը վճիռը կհրապարակի վաղը։ 

Սամվել Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն, բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Առաջին ատյանի դատարանը մի խումբ անձանց ապօրինի «Իգլա» զենահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու, դրդելու, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով 5 000 եվրո թղթադրամներ ձեռք բերելու մեղադրանքներով Սամվել բաբայանին դատապարտել է վեց տարի ազատազրկման։

Սամվել Բաբայանը չի ընդունում մեղադրանքը, համարում է, որ այդ շինծու մեղադրանքներով իրեն ազատազրկելու  դրդապատճառը քաղաքական է։ Հատկանշական է, որ  առաջին ատյանի դատարանից սկսած Սամվել Բաբայանը պնդում էր, որ իրեն ազատազրկելը քաղաքական պատվեր է, սակայն նա ոչ մի անգամ չի հնչեցրել պատվիրատուների անուները։  Նիստերից մեկի ժամանակ լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունի, Բաբայանը պատասխանել էր. «Դու ասացիր»:

«Սա գործ չի, սա սարքած գործ ա, էդ շինծու գործը փորձում են իրականացնել իրանց ուզած ձեւով: Ես ատյան-ատյան գնալու եմ մինչեւ վերջ: Ես մեղքը իմ վրա չեմ վերցնելու, էս ցիրկը թարգեք»,- այսօր հայտարարել է  Արցախի պաշտպանության նախկին հրամանատարը։

Նույն գործով ազատազրկված Սանասար Գաբրիելյանը, որը Սամվել Բաբայանի մարտական ընկերն է, հայտարարել է, որ իրեն ազատազրկում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին նախընտրական շրջանում աջակցելու եւ Էջմիածնում շտաբ բացելու համար։ Ասել է նաեւ, թե իրեն զգուշացրել էին ձերբակալելու մասին։ Սանասար Գաբրիելյանը  դատապարտվել է  3 տարի ազատազրկման,  իսկ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) 2 տարի ժամկետով։ 

Ի դեպ, այսօր նիստի ժամանակ, երբ մեղադրող դատախազը սկսել է մեղադրական ճառը արտասանել, Սանասար Գաբրիելյանը հայտարարել է, թե նրան լսելիս՝ սիրտը վատանում է։ Գաբրիելյանը պնդել է, թե վատ է զգում, դատարանն էլ շտապ օգնություն է կանչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ