Սիրիայում հրադադարի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կոչը տարածվում է նաեւ Աֆրինի վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Reuters-ը:
Մակրոնն ընդգծել է, որ մարդասիրական դադարը տարածվում է ամբողջ Սիրիայի վրա, ներառյալ Աֆրինի, եւ պետք է իրականացվի ամենուր եւ բոլորի կողմից: Մենք պետք է անհապաղ դադարեցնենք բռնության շարունակվող պարույրը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պայթյունի եւ քաղաքական լուծման ցանկացած հույսը կարող է նվազեցնել», - ասված է Մակրոնի գրասենյակի հայտարարությունում:
Մակրոնը մտահոգություն է հայտնել նաեւ Կիպրոսի ափին տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ` ընդգծելով «Կիպրոսի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»: