News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարին 22-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Նյու Յորքի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։

Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել ղարաբաղյան շարժման պատմաիրավական հիմքերին, Արցախի Հանրապետությունում պետականաշինության գործընթացին եւ տնտեսական իրավիճակին, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Այնուհետեւ Արցախի մշտական ներկայացուցիչը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային եւ դրա հետեւանքներին, Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանը, հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, բանակցային գործընթացին եւ այլ թեմաների։

Միջոցառման ժամանակ նաեւ տեղի է ունեցել լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերին նվիրված լուսանկարների ցուցահանդես։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ