Բրիտանիայում Facebook-ում գրառման համար տղամարդը 7 տարվա աազատազրկման է դատապարտվել:
AP տվյալներով՝ 28-ամյա Մուհամմեդ Քամալ Հուսեյնը մեղավոր է ճանաչվել է ահաբեկչության խրախուսման եւ արգելված կազմակերպությանը աջակցելու համար եւ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մեկ այլ տղամարդ ՆԳՆ-ին հայտնել է, որ Facebook-ում հաղորդագրություն է ստացել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու կոչով: Ոստիկանությունը հայտնաբերել է, որ Հուսեյնն է ուղարկել այդ հաղորդագրությունը եւ ԻՊ-ին գովաբանող բազմաթիվ հաղորդագրություններ է հրապարակել: