News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 27-ին, մարտի 2-ի գիշերը եւ օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Ելփինի ոլորաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ