News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 2010թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի զինվորական զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23:50-ի սահմաններում Իջեւանի զորամասից Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը` գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ, եւ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ:

Ըստ տեղեկությունների, նրանք վնասվածքը ստացել են զորամասում գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի կողմից, նրա աշխատասենյակում:

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները զորամաս էին գնացել` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով` իրենց ծառայակից ընկերոջ բարեկամին տեսնելու համար:

Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց տեսել է գնդի հրամանատարը եւ սկսել հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով, հրամայել, որ նրանք լքեն զորամասի անցակետի տարածքը: Երիտասարդներից մեկը պատասխանել է հայհոյանքին, եւ այդ ժամանակ Կարապետյանը հանձնարարել է մի քանի սպաների, որ երիտասարդներին բռնեն եւ բերեն զորամասի վարչական շենքի իր աշխատասենյակ, որտեղ էլ դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին: Գետահովիտի բնակիչները հայտենցին, որ գնդապետը նաեւ առգրավել է «Նիվան», կրակոցներ է արձակել իր աշխատասենյակում:

Իջեւանում լուրեր են շրջում, որ գնդի հրամանատար Սերգեյ Կարապետյանը հունվարի 1-ից գտնվում է ռազմական ոստիկանությունում: Մեր տեղեկություններով, նախապատրաստված նյութերն ուղարկվելու են զինվորական դատախազություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ