News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փորձում է ետ ստանալ լրագրող Ֆիքրաթ Հուսեյնովային՝ խոստանալով Ուկրաինային  «անսահման շնորհակալություն»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ռուսաստանցի բլոգեր Ալեքսաանդր Լապշինը։

«Ինձ հաճախ են հարցնում, արդյոք 2017 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ զանգահարել է Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին եւ Լապշինի հանձնման դիմաց գումար առաջարկել։ Զուտ ասիական բազար՝ որքան կտաս բլոգերի դիմաց։ Եթե անկեղծ, չգիտեմ ինչպես են հաղորդակցվել եւ ինչ գումար են պայմանավորվել։

Ավելի շուտ Լուկաշենկոն փորձում թր պայմաանվորվել ոչ թե Ալիեւի, այլ Ռուսաստանի հետ, միամտաբար կարծելով, որ Լապշինին Ադրբեջանին հանձնելով՝ Պուտինը նրան կների բազմամիլիարդ գազի պարտքը։ Սակայն ոչինչ չստանալով, սկսել է պայմանավորվել Ալիեւի հետ։ Ես այդպես եմ կարծում։

Այդ օրերին հետաքրքրական փաստաթուղթ իմ ձեռքն ընկավ, որն ինձ հետ ոչ մի կապ չուներ։ Այն Ադրբեջանի գլխավոր դատախազ Գառալովի եւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Լուցենկոյի գրագրությունն էր։ Ադրբեջանցիները դժգոհ էին այն հանգամանքից, որ նրանք շուրջ կես տարի է Ուկրաինային են դիմել ընդդիմադիր լրագրող Հուսեյնովային բռնելու եւ Բաքվի դատարան արտահանձնելու խնդրանքով, սակայն Ուկրաինան հապաղում է։ Այն, որ այնտեղ բացարձակապես շինծու մեղադրանքներ են, հասականալի է, բայց մենք այժմ դրա մասին չենք խոսում։

Կարդացեք փաստաթուղթը, հատկապես երկրորդ էջը։ Ես այնտեղ կարմիրով ընդգծել եմ հատկապես կարեւոր հատվածները։ Իմ ոչ մասնագիտական կարծիքով, նրանք ակնարկում են լրագրողի հանձնման որոշակի կոռումպացված բաղկացուցիչի մասին: Իբր՝ մեր երախտագիտությունը անսահման կլինի: Գուցե ինձ թվու՞մ է: Ի՞նչ եք կարծում։

p.s Շպիոնամանիայի ուժեղացումից խուսափելու համար, գիտեք ում մոտ, այս փաստաթղթի հասանելությունը բաց է լրատվական կայքերից մեկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ