News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ «Ելք»-ի նախագծին ՀՀԿ-ի կողմ քվեարկելու դրդապատճառը մեկն է, իրենք ասում են, որ այդ հարցն իրենց համար նույնչափ կարեւոր է եւ իրենք չեն վախենում այդ հարցը քննարկելուց»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, նախորդ քննարկման ժամանակ, իրենց ելույթներում, ՀՀԿ-ականները միտումնավոր սլաքն ուղղում էին իրենց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա:

Ըստ Արամ Սարգսյանի՝  գլխավոր հարցը այն է, թե այդ գիշերն ո՞վ է հրաման տվել, որ մտնեն Ազատության հրապարակ. «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման: Դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյոք քաղաքական միտում կա՞ր: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինի՝ հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու եւ իր՝ պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, ինքը պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»,-ասաց պատգամավորը:

 Հիշեցմանը, որ Սամվել Նիկոյանն ակնարկել էր, որ «Ելք»-ին իր PR-ի հարցն է լուծում, քանի որ իր կարծիքով, դաշինքի առաջնորդները չեն ցանկանում, որ այդ իրադարձությունները բացահայտվեն, Արամ Սարգսյանն ասաց` տարօրինակ կլիներ, որ ՀՀԿ-ականները, այդ թվում նաեւ Սամվել Նիկոյանը, այլ հայտարարություն անեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ