News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձյան տեղումներից հետո, որոնք գրեթե ամբողջությամբ կաթվածահար են արել Հռոմի բնականոն կյանքը, երեքշաբթի առավոտյան ձյուն է եկել նաեւ հարավային հատվածում՝ Նեապոլում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իտալիայի՝ թվով երրորդ խոշորագույն քաղաքի ամբողջ կենտրոնն այժմ ձյան տակ է: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 1956 թվականին։ Եղանակային պայմանների պատճառով քաղաքի դպրոցները փակ են։ Նշվում է, որ Նեապոլի իշխանություններին դժվար կլինի հեշտությամբ հաղթահարել անսպասելի եղանակային անոմալիա:

Anm քաղաքային տրանսպորտային գործակալությունը հայտնել է, որ «անվտանգության նկատառումներով» ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է, մետրոյի աշխատանքը՝ եւս: Տաքսիստների մեծ մասը հրաժարվում է տեղափոխել քաղաքացիներ՝ բացառություն անելով միայն ամենակարճ հեռավորության ուղեւորությունների համար: Փակվել է նաեւ Նեապոլի Կապոդիկինո միջազգային օդանավակայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ