News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ ներդրողներն Իրանում ավելի պակաս ակտիվ են, քան իրանցի ներդրողները՝ Հայաստանում: Փետրվարի 27-ին Երեւանում ընթացող Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց  Իրանի Ազատ տնտեսական գոտիների Բարձրագույն խորհրդի Ներդրումային եւ բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության պետ Մուհամմադ Ռեզա Աբդոլ Ռահիմին:

Նրա խոսքով՝ Իրանում գործող բազմաթիվ տնտեսական գոտիներում ներկայումս ոչ մի հայկական ընկերություն գրանցված չէ, մինչդեռ իրանական ԱՏԳ-ների շրջանակում բիզնես վարելու պայմաններն ավելի ձեռնտու են: Մասնավորապես՝  Իրանի տարածքում գործող ԱՏԳ-ում գրանցվելով՝ ընկերությունը 20 տարի ժամկետով հարկերից ազատվում է, այդ թվում՝ եկամտահարկից, եւ օգտվում է մաքսային արտոնություններից: Ընկերությունները նաեւ իրավունք ունեն ԱՏԳ տարածքում սեփականության իրավունքով ձեռք բերել հողամասեր եւ գրասենյակային տարածքներ, այն դեպքում, երբ Հայաստանում կարող են ԱՏԳ տարածքում միայն մակերես վարձակալել: «Իրանական շուկան հայ ձեռներեցներին միանգամայն հասանելի է, եւ ես հույս ունեմ, որ Հայաստանում «Մեղրի» ու Իրանում «Արաս» ԱՏԳ-ների համագործակցությունը կնպաստի բիզնես կապերի ակտիվացմանը եւ 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեծացմանը»,- նշեց իրանցի պաշտոնյան:

Ռահիմիի խոսքով՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշն անբավարար է. Իրան հայկական ապրանքների ներմուծումը կազմում է ընդամենը 75 մլն դոլար, իսկ իրանական ապրանքների արտահանումը Հայաստան՝ 165 մլն դոլար: «Իրանի արտաքին առեւտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում այս թվերն անչափ փոքր են, եւ ես հույս ունեմ, որ 2 երկրների կառավարությունների օժանդակությամբ նոր բիզնես կապերի հաստատումը կնպաստի ցուցանիշների մեծացմանը»,- ասաց Մուհամմադ Ռեզա Աբդոլ Ռահիմին՝ հավելելով, որ ակնկալում է նաեւ ԱՏԳ շրջանակներում եւ դրա սահմաններից դուրս համատեղ ձեռնարկությունների ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ