News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փարիզը հանդես է գալիս իրանական միջուկային գործարքի ամբողջական կատարման օգտին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Ինչ վերաբերում է Վիեննայի համաձայնագրին, Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է, մենք այդ մասին հայտնել ենք ամերիկացիներին՝ մենք հանդես ենք գալիս իրանական միջուկային գործարքի ամբողջական կատարման օգտին։ Հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում ներկա պահին, համաձայնագիրն իսկապես պետք է կատարել»,-հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքերի ամփոփման ժամանակ։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) պատմական համաձայնագիր էին կնքել Իրանի ատոմի երկար տարիների խնդրի լուծման վեաբերյալ. ընդունվել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր (VHAP), որի իրագործումը հանում էր Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից նախկինում ընդունված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ