News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի քաղաքապետարանը հայտարարել է, որ աշխատում է երրորդ կողմի հետ հարկային տարաձայնությունները  լուծելու ուղղությամբ, որը բերել է Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը, փոխանցում է AP-ն։

Քաղաքապետ Նիր Բարկաթը հրաժարվել է անվանել երրորդ կողմին, բայց հույս է հայտնել, որ վեճը շուտով կլուծվի։ Նա հավելել է, որ պատրաստվում են դիմել ազգային կառավարությանը փակուղին հաղթահարելու շուրջ խորհրդի համար։ «Սակայն եկեղեցիները եւս պետք է որոնեն եւ մտածեն՝ ինչպես լուծել խնդիրը»,-ասել է նա։

Նա նշել է, որ իր հրամանը վերաբերել է միայն «կոմերցիոն օբյեկտներին՝ ինչպես օրինակ, հյուրանոցները կամ ծառայողական շենքեր են, բայց ոչ աղոթքի տներին»։ Նրա կարծիքով, որոշումը համապատասխանում է ամբողջ աշխարհում գործող նորմերին, իսկ տաճարը փակելը «անհաջող» քայլ է եղել։

Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Սուրբ հողերի երեք իրավատեր եկեղեցիները՝ հայկական, կաթոլիկ եւ ուղղափառ, փետրվարի 25-ից փակել են Հարության տաճարի դռները մինչեւ Երուսաղեմի քաղաքապետարանը չեղարկի եկեղեցիներից ու վանքերից հարկեր բռնագանձելու որոշումը։

Աշխարհի տարբեր անկյուններից Երուսաղեմ եկած քրիստոնյաները խիստ վրդովվել են Հարության տաճարի փակ լինելուց եւ իրենց դժգոհություն են հայտնել իսրայելական իշխանությունների որոշման դեմ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ