Երուսաղեմի քաղաքապետը կասեցրել է քրիստոնեական եկեղեցիներին պատկանող անշարժ գույքի հարկադրման պլանը, որը վրդովվեցրել էր կրոնական առաջնորդներին եւ հանգեցրել Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը, փոխանցում է AP-ն։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ «լուծումը ձեւակերպելու նպատակով» մասնագիտական թիմ կձեւավորվի եկեղեցիների ներկայացուցիչների հետ բանակցությունների համար: «Արդյունքում, Երուսաղեմի քաղաքապետարանը կասեցնում է միջոցների գանձման քայլերը, որոնք այն ձեռնարկել էր վերջին շաբաթներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Անցյալ կիրակի՝ փետրվարի 25-ին, գլխավոր քրիստոնեական սրբավայրը՝ Երուսաղեմի՝ Տիրոջ գերեզմանի տաճարը, փակել էր իր դռներն ի նշան բողոքի Իսրայելի հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ նոր օրենքի դեմ, որը կարող էր թույլ տալ պետությանը հողատարածքներ գանձել եկեղեցուց: Տաճարի փակման մասին, որն ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար ամենասուրբ վայրերից մեկն է համարվում, համատեղ հայտարարության մեջ հայտնել էին կաթոլիկ, հունական ուղղափառ համայքների, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։

Մոսկվայում ահաբեկչություն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն է հայտնել տեղեկությունը Կրեմլին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ

Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի»

Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան

Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները
Կարդացեք նաև

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը

Նովակ․ Ռուսաստանյան դիզվառելիքը շարունակում է այլ ապրանքանիշերով հայտնվել ԵՄ շուկաներում

Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ

Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները

Կալաս․ Պուտինին G20-ի գագաթնաժողովին հրավիրելը կարող է բնականոն դարձնել Մոսկվայի վերադարձը միջազգային հարթակներ














