News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երուսաղեմում եկեղեցիներից եւ վանքերից հարկեր գանձելու՝ Երուսաղեմի քաղաքապետի որոշումից հետո փակված Հարության տաճարի դիմաց յուրահատուկ բողոքի ակցիայով են հանդես եկել քրիստոնյա արաբները։

NEWS.am-ի թղթակիցը Երուսաղեմից հայտնում է, որ քրիստոնյա արաբներն արաբերեն վանկարկումներով ու փայտե մեծ խաչով երթ են կազմակերպել, մոտեցել են Հարության տաճարին եւ բողոքի ակցիա անցկացրել իսրայելական իշխանությունների որոշման դեմ: Հարության տաճարի մոտ հավաքված բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ուխտավորները զարմացած հետեւել են արաբների ակցիային:

Սուրբ հողերի երեք իրավատեր եկեղեցիները՝ հայկական, կաթոլիկ եւ ուղղափառ, փետրվարի 25-ից փակել են Հարության տաճարի դռները մինչեւ Երուսաղեմի քաղաքապետարանը չեղարկի եկեղեցիներից ու վանքերից հարկեր բռնագանձելու որոշումը։

Փետրվարի 27-ի երեկոյան արդեն AP-ն փոխանցել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, թե «լուծումը ձեւակերպելու նպատակով» մասնագիտական թիմ կձեւավորվի եկեղեցիների ներկայացուցիչների հետ բանակցությունների համար: «Արդյունքում, Երուսաղեմի քաղաքապետարանը կասեցնում է միջոցների գանձման քայլերը, որոնք այն ձեռնարկել էր վերջին շաբաթներին»,-նշվել է հայտարարության մեջ: Սակայն Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները նշում են, որ դեռ պաշտոնապես իրենց ոչինչ չեն հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ