News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանն ու Ռուսաստանը կարող են դիմակայել տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղերին, որի արդյունքները բացասական կլինեն բոլորի համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ռուսաստանն ու Ղազախստանն ի վիճակի են շատ բան անել, որ թույլ չտան մեր տարածաշրջանում զրոյական հանրագումարով աշխարհաքաղաքական խաղերը՝ այն խաղերի նման, որ ծավալվում է հետխորհրդային մյուս տարածաշրջաններում, էլ չեմ խոսում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մասին»,–ասել է Կարասինը՝ հանդես գալով  չորեքշաբթի Աստանայում ընթացող «Ռուսաստան–Ղազախստան. Ապագա ձգվող դաշինք» միջազգային համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով, «փորձագետները խոսում են ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ՇՀԿ երկրների միջեւ տարաձայնությունների եւ մրցակցության վտանգավոր գործոններ ստեղծելու երրորդ երկրների փորձերի մասին:

«Սրա հետ մեկտեղ օգտագործվում է հակառուսական պատժամիջոցների խառնաշփոթը, որը սկսում է սպառնալ բոլոր նրանց, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ գործընկերությանը եւ դաշինքին»,–նշել է Կարասինը՝ հավելելով, որ սրան անհրաժեշտ է դիմակայել «սթափ մտքի, պրագմատիզմի եւ փոխշահավետության հիմքով հարաբերությունների խորացման տրամաբանությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ