News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատախան խորհրդի 5 անդամներն ընտրվեցին (ֆոտոռեպորտաժ):

Այսօր՝ փետրվարի 28-ին, խորհրդարանում կայացրած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ-ի առաջին պաշտոնում առաջադրված՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ստացել է 96 կողմ եւ 2 դեմ ձայն: Երկրորդ պաշտոնում առաջադրված՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ստացել է 90 կողմ եւ 7 դեմ ձայն: Երրորդ պաշտոնում առաջադրված՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը ստացել է 82 կողմ եւ 15 դեմ ձայն: 4-րդ առաջադրված փաստաբան Հայկ Հովհաննիսյանը ստացել է 86 կողմ եւ 11 դեմ ձայն, իսկ 5-րդում առաջադրված Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը ստացել է 87 կողմ եւ 10 դեմ ձայն:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանում տեղի ունեցավ ԲԴԽ  անդամների երդման արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ