News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեծ նշանակություն ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության համար: Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, եւ այդ կապակցությամբ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով վերականգնել արդարությունը եւ չեղյալ համարել պաշտոնական արդյունքներ: «Մարտի 8-ին պետք է տեղի ունենար Սահմանադրական դատարանի նիստն այս գործով, եւ մարդիկ լցնում էին փողոցները, նրանց թիվն օրըստօրե ավելանում էր: Իշխանությունները հասկացան, որ դժգոհությունն աճում է եւ պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Այդպես, նրանք որոշեցին դաժանաբար ցրել ցուցարարներին»,- հավելեց Զուրաբյանը:

Բացի այդ, ինչպես նշեց ընդդիմադիրը, WikiLeaks-ի կողմից ավելի վաղ հրապարակված նյութերի շնորհիվ հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոզեֆ Փելինքթոնը փակ հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ, եւ վերջինս նրան տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը կողմ է նախագահական ընտրությունների արդյունքների վերանայմանը եւ երկրորդ փուլի անցկացմանը: Այդ ժամանակ իշխանությունները, ըստ Զուրաբյանի, սկսեցին քայլեր ձեռնարկել՝ իրադարձությունների այդպիսի ընթացքը կանխելու համար:

«Իշխանությունները եզրակացության հանգեցին, որ միայն արյունահեղության ճանապարհով կարող են պահպանել իրենց դիրքը, եւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ռեժիմը որոշեց նման կոշտ քայլեր ձեռնարկել` անհամաչափ ուժի կրառմամբ: Դա հանգեցրեց երկրում առկա այնպիսի բացասական հետեւանքներին, ինչպիսիք են իշխանության նկատմամբ վստահության ցածր մակարդակը եւ միգրացիոն գործընթացի արագացումը: Այն ժամանակ իշխանության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ նա եւ իր թիմն են պատասխանատու այդ օրերին երկրում տեղի ունեցածի համար: Նրա հրամանով սահմանը ամրապնդելու փոխարեն Երեւան բանակի կազմավորումներ մտցվեցին»,- ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:

Հայաստանի իշխանությունները, ՀԱԿ-ի փոխնախագահի կարծիքով, պետք է ներողություն խնդրեն իրենց ժողովրդից: Բացի այդ, կարեւոր է փոխհատուցման վճարումը: «Եթե Հայաստանի իշխանությունները տեսնեն, որ 2018 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ քիչ մարդ է փողոց դուրս եկել, հնարավոր է, կարծեն, որ մարդիկ ամեն ինչ մոռացել են»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը՝ կոչ անելով հինգշաբթի օրը ժամը 18:00-ին հավաքվել Երեւանի Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ 10 տարի առաջ իշխանություն-ընդդիմության դիմակայության ընթացքում 8 ցուցարար եւ ՀՀ Ներքին զորքերի 2 զինծառայող էր զոհվել: Մարդկանց մահվան համար այդպես էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ