News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում չեն կարողանում 45 հազար դոլար հավաքել արտերկրում վիրավոր զինվորի բուժման համար, իսկ պաշտոնյաները շարունակում են չարաշահել իրենց պաշտոնական դիրքը: Փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ժամին դիմելով ԱԺ-ում ներկա չգտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նման կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք վարչապետը բարոյական է համարում այս իրավիճակը:

Այդպես, ըստ Բագրատյանի, կառավարությունը ծրագրում էր կրճատել ավտոմեքենաների թիվը եւ համապատասխան ծախսերը, որոնք պետության կողմից տրամադրվում են տարբեր մակարդակների պաշտոնյաներին ծառայողական օգտագործման համար: Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, այդ կրճատումը կառավարական ավտոպարկի 2 տոկոսից էլ քիչ է կազմել, իսկ որոշ պաշտոնյաներ այս տրանսպորտային միջոցներն այլ նպատակներով են օգտագործում. ոմանք, ըստ նրա, այդ մեքենաները տրամադրում են իրենց կանանց անձնական օգտագործման համար, երեխաներին են տանում եւ վերցնում դպրոցներից, անգամ օգտագործում են աղբը նետելու համար, ինչը, պատգամավորի խոսքով, անթույլատրելի է, քանի որ ամեն ինչ արվում է հասարակության աչքերի առջեւ:

«Ընդ որում, այս դժվարին ժամանակներում դուք առաջարկում եք հասարակությանը ձգել գոտիները եւ եւ տրանսպորտի համար սեղմված գազ օգտագործել, իսկ կառավարության անդամները բենզին են օգտագործում եւ շքեղ կերպով ուղեկցում են իրենց երեխաներին դպրոց»,- վրդովվեց Հրանտ Բագրատյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ստիպված էր պատասխանել բացակա վարչապետի փոխարեն: Նախարարը, մասնավորապես, նշեց, որ պետական ​​ծախսերի կրճատումն ու օպտիմալացումը ինքնանպատակ չեն եւ ուղղված են ֆունկցիոնալության բարձրացմանը: Ընդ որում, Արամյանը առաջարկեց իրավիճակը հուզական մակարդակում չգնահատել եւ հաշվարկներ անելիս սառնասրտություն դրսեւորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ