News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն, այսօր՝ մարտի 1-ին, քվեարկեց նախորդ օրը քննարկված նախագծերը. մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաեւ հետեւյալ օրինագծերը.

- «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

- «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին,

Իսկ ահա «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկած օրինագիծը մերժվեց, քանի որ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, թեեւ առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այս օրինագիծը հակասում է ԵՏՄ շրջանակներում անդամ երկրների որդեգրած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաեւ Հայաստանի ստանձնած միջպետական պաևրտավորություններին եւ վտանգում է Հայաստանի հուսալի գործընկերոջ հեղինակությունը, ուստի ՀՀԿ-ն դեմ կքվեարկի օրինագծին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այստեղ գործ ունենք քաղաքական կազուսի հետ. «ՀՀԿ-ն այս օրինագծի առաջին ընթերցմանը կողմ է քվեարկել, հետո հասկացա՞ն, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերի: Ընդամենը արձանագրենք, որ ի դեմս մեծամասնության գործ ունեք անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածում հստակ գրված է, որ նման հարցերը վերապահված են ազգային օրենսդրությանը:

Իր հերթին ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանն ասաց, որ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ կա հակասություն ԵՏՄ փստաթղթերի հետ:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկը 50 օրով հետաձգելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ