News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես պատիվ ունեմ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անունից ներկայացնելու հանրապետության նախագահի 4-րդ թեկնածուին: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում միաձայն առաջարկվել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկը սկզբում Արմեն Սարգսյանին արել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հետագայում ՀՅԴ-ն եւս կողմ է արտահայտվել այդ թեկնածությանը:

Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, ըստ որի ՀՀ նախագահ պետք է լինի մարդ, ոն անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ երկրի ներսում, եւ դրսում, կարող է պատշաժ եւ արժանվույն ներկայացնել Հայաստանը արտերկրում, ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր եւ դրսում, եւ ներսում, եւ որ ամենակարեւորն է ՝ անկողմանակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցական չի եղել:

«Արմեն Սարգսյանն այդ մարդն է»,-ընդգծեց Բաղդասրյանը եւ կոչ արեց հարմար պահի փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպել ընտրությունը եւ կողմ քվեարկել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀ նախագահին սահմանադրությամբ որոշակի պահանջներ են ներկայացված ՀՀ քաղաքացիության, վերջին տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ, սակայն այս պահին ներկայացված չեն դրանք հաստատող փաստաթղթեր:

 

«Մամուլում տպվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնք վկայում են, որ Արմեն Սարգսյանը մինչեւ 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Արմեն Սարգսյանը բանավոր պարզաբանումներ տվել է, բայց արդյոք մենք ձեռքի տակ ունենք պաշտոնական փաստաթուղթ, թե ե՞րբ է պարոն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել, երբ է դրա մասին դիմում գրվել ու Բրիտանիայում ուժի մեջ մտել։ Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է եղել և վերջին 6 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում: Բանավոր հայտարարությունների ընթացակարգո՞վ ենք աշխատում»,-  ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Մեզ տրվել է միայն կենսագրությունը, քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ քարտուղարությունը չի տրամադրել: Ես խնդրում եմ անհապաղ բերել այդ փաստաթղթերը, որ մենք ծանոթանանք»:

«Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Բրիտանիայի դեսպանատունը ներկայացրել է տեղեկանք, որի համաձայն մի ՍՊԸ, որի անունը չեմ հիշում, որի տնօրեններից մեկը լինելու համար անհրաժեշտ է քաղաքացիություն եւ 2012-2014 թթ Արմեն Սարգսյանը եղել է տնօրեն ու ունեցել է Բրիտանիայի քաղաքացիություն»:

Ի պատասխան Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այն, ինչ բանավոր հայտարարել է Արմեն Սարգսյանը՝ հիմնավորվել է փաստաթղթերով. «Մենք ստացել են կանոնակարգ օրենքով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Կներկայացնենք այն փաստաթղթերը, որոնք նախատեսված են օրենքով, իսկ եթե կունենաք հարցեր, կարող եք հարցում անել եւ պատկան մարմինների կողմից ստանալ այդ հարցերի պատասխանը»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ ԱԺ քարտուղարություն ներկայացված փաստաթղթերում առկա է  պատկան մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին 6 տարում միայն ՀՀքաղաքացի հանդիսանալու եւ վերջին 6 տարում Հայաստանում բնակվելու տեղեկանք. «Իսկ եթե հետաքրքիր է, թե իրավասու մարմինն ինչի հիման վրա է այս տեղեկանքը տրամադրել, ապա պետք է դիմեք այդ մարմիններին, ոչ թե ԱԺ քարտուղարություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ